Հասարակություն

Նոր տրանսպորտային գիծն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ. Բայրամով

Unknown 331 դիտում
Նոր տրանսպորտային գիծն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ. Բայրամով

Տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տնտեսության զարգացման վրա: Այս մասին, ինչպես հայտնում է Minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: 

«Մենք հետհակամարտային վերականգնման և խաղաղ գոյակցության նոր էջ ենք բացում: Այստեղ առանցքային հարցերից է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Դա տարածաշրջանում ամուր խաղաղության, անվտանգության, կայունության և զարգացման միակ ճանապարհն է»,- ասել է նա:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների դերին անդրադառնալով՝ Բայրամովը նշել է.

«Ռուս խաղաղապահները հետհակամարտային գոտում տեղակայված են՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ պայմանավորվածության»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նկատել է, որ նոր տրանսպորտային գիծն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, ինչը կբարելավի Հարավային Կովկասի և հարևան երկրների միջև կապը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250