Ինչո՞ւ Պուտինը չի պատվաստվի տեսախցիկների առջև

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:

«Աշխատանքային հանդիպում է ըստ ժամանակացույցի, բայց մենք ակնկալում ենք, որ նա դա կանի մինչև օրվա վերջ», – ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով:

«Դա արվելու է այնպես, որ չազդի նախագահի ժամանակացույցի վրա», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նախագահ Պուտինը տեսախցիկների առջև պատվաստումների կողմնակից չէ, ուստի լրագրողները ստիպված կլինեն հավատալու խոսքին:

«Նա պատվաստվելու է երեքից մեկով … Նախագահը շատ բան է անում պատվաստանյութերը քարոզելու համար: Ինչ վերաբերում է տեսախցիկներով պատվաստումներին, ապա նա դրա կողմնակից չէ», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ Պուտինին «դա դուր չի գալիս»:

Ինչպես արդեն հայտնել ենք,Վլադիմիր Պուտինը նշել էր, որ մարտի 23-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ։ 

«Պատվաստվելն, անշուշտ, յուրաքանչյուր մարդու կամավոր ընտրությունն է, յուրաքանչյուրի անձնական որոշումը։ Ի դեպ, ես ինքս վաղը պատվաստվելու եմ»,- ասել է Պուտինը խորհրդակցության ընթացքում։ 

Թե որ դեղամիջոցի մասին է գնում խոսքը, նա չի հստակեցրել, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հայտնել է, որ դա կարող է լինել 3 հայրենական պատվաստանյութերից մեկը։

Քաղաքականություն