Հասարակություն
Գիշերը Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիից 147 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ռաճայի մունիցիպալիտետում գիշերը 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01: 10-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Երկրաշարժի հետևանքով մահացել էր շուրջ 200 մարդ, ավերվել՝ գրեթե 46 հազար տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
Երևանի կենտրոնում նկարվել է թուրքական անձնագիրը ձեռքին. Րաֆֆի Ասլանյան
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0