Հասարակություն

Գերիների վերադարձը ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը միտված չէ կայուն խաղաղության կառուցմանը. պատգամավոր

Գերիների վերադարձը ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը միտված չէ կայուն խաղաղության կառուցմանը. պատգամավոր

Ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը վստահորեն միտված չէ երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հայրապետյանը նախ հիշեցրեց, որ ԼՂԻՄ  անբաժան մաս կազմող Հադրութն ու Շուշին այժմ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: «Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և նրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման քաղաքականությունը, ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու հստակ քաղաքականությունը վստահորեն միտված չեն երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը»,-ասաց նա ու հավելեց, որ որքան էլ հայկական կողմը ձգտում է խաղաղությանը, այդուհանդերձ խաղաղությունը միակողմանի չի լինում

Նա ակնհայտ համարեց, որ հակառակորդի ձեռագիրն անփոփոխ է: «Թե որքանով մենք՝ որպես պետություն և հանրույթ ճիշտ կգնահատենք դա, դասեր կքաղենք պատմությունից՝ կրկնությունը բացառելու համար, ճիշտ կգնահատենք առկա մարտահրավերները, ինչու չէ՝ նաև որոշ հնարավորություններ, ցույց կտան նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ծավալվող դիսկուրսների և քաղաքական ուժերի առաջ քաշած ծրագրերի ու լուծումների համատեքստում»,-ասաց պատգամավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250