
ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն լինելու է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Կարծում եմ` ակնհայտ է այդ հարցի պատասխանը։ Մեր քաղաքացիներն իրենց որոշումը կկայացնեն, և այս պարագայում մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»,–ասաց նախարարը։