Դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծումը չէ. Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան: Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն:
«Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը:
Նախարարը դպրոցները փակելը, ընդհանրապես գործողությունները սահմանափակելը լավագույն լուծում չի համարում: «Բայց եթե լինենք պարտադրված, ստիպված պետք է անենք: Այսօր այդ խնդիրը չկա»,-նշեց նա:
Նախարարը նկատեց, որ պետք է կոչ անել մաքսիմալ հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
«Այսօր , չգիտես ինչու, ստուգեցի քարտի հաշիվը և ինչ տեսնեմ ... ». Կարեն Հովհաննիսյանի գրառումը հադրութեցի ընտանիքի մասին
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է` Մարդկային տեսակի մասին եմ ուզում խոսել․․․Շատ ե...
Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից. Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով ընդունված հայցի...
Տիրան Խաչատրյանը Վաղարշակ Հարությունյանի հրամանով թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյ...
Այս տարի ի տարբերություն նախորդի ոչ թե 3000 մարդ է անվերադարձ մեկնել, այլ՝ 26.000:
Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58.297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31.901 ուղևոր: Այս մաս...