Արմավիրում ավտոմեքենան բախվել գովազդային վահանակի սյանը. կա երկու զոհ
Մարտի 21-ին, ժամը 23:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Մ․ Բ․, ծնված 1986 թ., Ե․ Տ․, ծնված 1987 թ. և մեկ անձը չպարզված ուղևոր) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե․ Տ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ անձը չպարզված ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հեն...
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 192 զինծառայողի անուն։Ասատրյան...
Բոլորը լավ են հիշում, թե տասնյակ տարիներ նա ինչպես է իմ հետևից ընկած. Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին. 168.am
Մարտի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց էր տվել Սա...
Դիտահորի կափարիչը պատճառ է դարձել Toyota-ի կողաշրջմանը. ո՞վ է փոխհատուցելու վարորդի վնասը
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ Սերյոժա Սերո...