
«Այ անդաստիարակներ, թավիշը վերջացել է». Ավանի փոխթաղապետը վիրավորել է թե ՄԻՊ-ին, թե լրագրողներին

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն այսօր՝ մարտի 20-ին, հերթական անպարկեշտ արտահայտություններով գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով լրագրող Փայլակ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՄԻՊ-ի արձագանքին: Նա վիրավորել է թե ՄԻՊ-ին, թե լրագրողներին։
«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։ Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ, չեիք հասկանում։ Հիմա չգիտես ինչու՝ ում մի հատ հայրական ապտակ ես տալիս, նեղվում են։ Այ թաթոսյան (ՄԻՊ) ինչի մի օր էդ ջարդված լեզուդ չդատապարտեց 17+-ի կոչերը»,- գրել է Պողոսյանը:
Նա լրագրողների հասցեին անպարկեշտ արտահայտություն է արել ու զրպարտել՝ նշելով, որ նրանք պատվեր կատարող են: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը չի դատապարտել իր բնորոշմամբ՝ 17-ի պատվերների կատարող լրագրողների պահվածքը, բայց դատապարտում է նախարարին. «Դու ոչ թե ՄԻՊ ես, այլ՝ 17ԻՊ»։
Նշենք, որ Ներսես Պողոսյանը հայտնի է իր ոչ կոռեկտ բառապաշարով գրառումներով։ Նա տարբեր առիթներով պարբերաբար հայտնվում է սկանդալի կենտրոնում։
Հիշեցնենք, որ մինչև Ավանի թաղապետ նշանակվելը Ներսես Պողոսյանը որպես ամբաստանյալ անցնում էր «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով։