Ռուս խաղաղապահները 1 շաբաթում 18 ադրբեջանական ավտոշարասյան են ուղեկցել

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մարտի 12-19-ին Ադրբեջանի ԶՈւ 12 ավտոշարասյուն ուղեկցել են Լաչինի միջանցքով դեպի հյուսիս և հարավ, իսկ ևս 6-ին՝ Շուշի֊Կարմիր Շուկա-Քաջար երթուղով։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։ 

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն իրականացնում են նաեւ ականազերծման աշխատանքներ։

Քաղաքականություն