Օնիկ Գասպարյանն իրար հերթ չտալով հայցեր է ներկայացնում դատարան

Օրենքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանն, ինչպես հայտարարել էր, դիմեց Վարչական դատարան: Ինչպես վկայում է Datalex դատական տեղեկատվական համակարգը, մարտի 10-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Օնիկ Գասպարյանի անունից վարչական դատարանը ստացել է 3 հայցադիմում:

Վարչական դատարան ներկայացված նշված հայցադիմումներից առաջինը՝ ՎԴ/2029/05/21 վիճարկման հայցը  անվավեր է ճանաչվել և վերադարձվել է դատավոր Մհեր Պողոսյանի կողմից:

Վարչական դատարան ներկայացված երկրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2014/05/21 ճանաչման հայց-առոչինչ է ճանաչել, վերադարձվել է, փոխարինվել է այլ հայցով՝ իրավահարաբերության բացակայության ճանաչում, և դրա շրջանակներում բավարարվել է հայցի ապահովումը:
 

Վարչական դատարան ներկայացված երրորդ հայցադիմումը՝ ՎԴ/2267/05/21 ճանաչման հայցը, առոչինչ ճանաչելու մասին է, որն արդեն մակագրվել է դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանին:
 

Ընդամենը մեկ շաբաթում Օնիկ Գասպարյանի անունից դատարան ներկայացված 3 դատական հայցերը վկայում են այն մասին, որ վերջինս շատ լավ գիտակցում է, որ իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, բայց անընդհատ փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից:

Բայց միաժամանակ Օնիկ Գասպարյանն էլ ավելի է անլրջացնում ստեղծված իրավիճակը, քանի որ վարչական դատարանի դատավորների կայացրած որոշումները չեն կարող հակասել միմյանց:

Վերը թվարկվածը փաստում է մի բանի մասին, որ Օնիկ Գասպարյանն ու վերջինիս իրավապաշտպանները գիտակցում են, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատման որևէ պրոցես կասեցված չէ և հայցի ապահովումը որևէ կերպ չի վերականգնում Օնիկ Գասպայանին իր պաշտոնին, ինչի պատճառով էլ ստեղծված իրավիճակից վերջիններս փորձում են ելքեր փնտրել՝ նոր հայցադիմում ներկայացնելով:

Քաղաքականություն