ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ։
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:
[2f6a869fb141ab56effd81c666c9b510.jpg]
[78b23dccb0b976397a45727f90cd0c8f.jpg]
[da4af8e5ff240f74ef95e5ff27c4db08.jpg]
[2264cefe492872ab3be86e47ccd90359.jpg]