
Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Twitter-ը ունեն գլոբալ խափանում

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Twitter-ը ունեն գլոբալ խափանում։ Այս մասին տեղեկանում ենք Downdetector ծառայության տվյալներից:
Օգտատերերի մեծ մասը բողոքել են բեռնման և մուտքի, ինչպես նաև հաղորդագրությունների դժվար հասանելիության հետ կապված խնդիրներից: Բողոքները եղել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից: