Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան:

Այդ մասին Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է Արցախի օկուպացված տարածքներում իր այցելության ժամանակ, հաղորդում է Modern.az-ը:

Նա նաև նշել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին օկուպացված տարածքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու հարցում:

Քաղաքականություն