Հորդորում եմ Կապանի պաշտպանության, անվտանգության և սահմանների մասին ժամանակավրեպ լուրեր չտարածել. Փարսյան

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն առ այն, որ «Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձրունքները հանձնելու են Ադրբեջանին»։ Այդ կապակցությամբ, հայտնում եմ, որ խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցին՝ Պաշտպանության նախարարության հրահանգի վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Լրատվամիջոցներին և սոցցանցերի օգտատերերին հորդորում եմ Կապանի պաշտպանության, անվտանգության և սահմանների մասին ժամանակավրեպ լուրեր չտարածել և բնակչությանը թյուրիմացության մեջ չգցել»,- գրել է Փարսյանը։