ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ 
Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ 
Շիրակի մարզի Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ 
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա