
Հնդկաստանում МиГ-21 կործանիչ է վթարվել. կա զոհ

Հնդկաստանում մարտական պատրաստության առաջադրանք կատարելու ընթացքում МиГ-21 կործանիչ է վթարվել: Ավիավթարը տեղի է ունեցել չորեքշաբթի, մարտի 17-ի առավոտյան, երկրի կենտրոնական մասում, տեղեկացնում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի թվիթերյան էջը:
«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի МиГ-21 Բիզոն ինքնաթիռն այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող ավիաբազայում մարտական պատրաստության առաջադրանք իրականացնելիս: Ողբերգական պատահարի արդյունքում ռազմաօդային ուժերը կորցրել է գլխավոր օդաչու Ա. Գուպտային»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղետի պատճառը դեռ անհայտ է: Պատահարը հետաքննելու է ռազմաօդային ուժերի հատուկ հանձնաժողովը: