Հայաստանն ապագայի 2 սցենար ունի. Սուրեն Սարգսյան

Հայաստանն ապագայի 2 սցենար ունի: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է.

 

«1.Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ: 2.Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»: Երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է: Այս երկու սցենարները միմյանց բացառում են: 

1.«Ապաշրջափակում» բառի լայն իմաստով չի լինելու, եթե մենք որդեգրում ենք առաջին սցենարը: 

2.Եթե նույնիսկ ընդունում ենք երկրորդը, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մշտապես հաշվի են առնելու առաջին սցենարի հեռանկարը: Կապիտուլիացիոն ակտով էլ պարզ է դառնում, որ այդ հեռանկարը առաջին հերթին շատ մշուշոտ է, երկրորդ հերթին ոչ շահավետ և, որ ամենակարևորն է, «ապաշրջափակումը» հաշված ժամերի ընթացքում կարող է նորից դառնալ «շրջափակում»: 

3.Ի դեպ, երկրորդ սցենարի մշուշոտ լինելը պայմանավորված է նաև նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ: 

4.Հայաստանի գործող իշխանությունների մնալը բացառում է առաջին սցենարը:

5.Բացառում է նաև երկրորդը, քանի որ այս իշխանությունները լինելով երկրորդ սցենարի հեղինակ և կողմնակից, նույնիսկ այդ սցենարն են տապալելու:

Քաղաքականություն