Չնայած առաջին փուլի պարտությանը` Արոնյանը դեռ շարունակում է այս մրցաշարում ներկայացնել Հայաստանը

Կայացան շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին խաղային օրվա պարտիաները։

Լևոն Արոնյանի մրցակիցն այս փուլում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Խաղային առաջին օրը հայ շախմատիստը զիջեց մրցակցին 0,5։2,5 հաշվով։ Առաջին և երկրորդ պարտիաներում Արոնյանը պարտվեց, երրորդում՝ գրանցվեց ոչ-ոքի․ իսկ 4-րդ պարտիայի խաղարկության անհրաժեշտություն չեղավ, քանի որ, անկախ դրա արդյունքից, առաջին խաղային օրը Կարլսենը արդեն հաղթել էր:

Այսօր մրցակիցները կրկին կհանդիպեն:

Նախնական փուլում Արոնյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը՝ ստանալով իրավունք պայքարը շարունակելու փլեյ-օֆֆ փուլում։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը:

Քաղաքականություն