Բայդենը պատասխանել է՝ համարում է արդյոք Պուտինին մարդասպան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետևանքների մասին, եթե բացահայտվի նախագահական ընտրություններին միջամտության փաստը: Այս մասին Բայդենը հայտնել Է ABC News-ին տված հարցազրույցում:

Լրագրողը Բայդենին հարցրել է ԱՄՆ հետախուզության՝ նախագահական ընտրություններին որոշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի միջամտության մասին հայտարարության վերաբերյալ։ Բայդենն ի պատասխան պատմել է, որ այդ մասին Պուտինի հետ խոսել է հունվարի վերջին:

«Մենք երկար զրույց ունեցանք։ «...» Ես գիտեմ նրան համեմատաբար լավ: Եվ խոսակցությունը սկսվեց նրանից, որ ես ասացի. «Ես գիտեմ ձեզ, եւ դուք գիտեք ինձ: Եթե ես պարզեմ, որ դա տեղի է ունեցել, ապա պատրաստ եղեք», — պատասխանել է Բայդենը։

«Նա դրա համար կվճարի», - խոստացել է ԱՄՆ նախագահը։

Այնուհետև լրագրողը շարունակել է. «Այդպիսինը դուք գիտեք Վլադիմիր Պուտինին։ Կարծում եք, որ նա մարդասպա՞ն է»: «Մմմ, այո»,- պատասխանել է Բայդենը:

Քաղաքականություն