Պետք եղավ, իմքայլականներին զաստավիտով կոխելու ենք մեքենան, բերենք՝ գլուխները ջարդելով. Արթուր Մարկոսյան

«Մենք ամեն ինչ անելու ենք՝ ոնց ասվել է, ամեն ինչի գալու ենք, մինչեւ ազատվենք մեր թշնամիներից՝ հանձինս Նիկոլ Փաշինյանից»,- «Առավոտ»-ի եթերում հայտարարել է ԲՀԿ անդամ Արթուր Մարկոսյանը:

Նա հայտնել է, թե կասկած չունի, որ «Փաշինյանը լրտես է»:, «Նրան բերել են՝ մեր հողերը տալու, հայրենիքը ծախելու համար,մենք թույլ չենք տալու, որ նա ավարտի իր չար գործը: Ամեն ինչի գնալու ենք»: ,- ասել է նա:

Հարցին՝ որ ասում եք՝ «ամեն ինչի գնալու ենք, ամեն քայլի», դրա մեջ ի՞նչ հասկանանք՝ նա պատասխանել է. «Օրենքի սահմաններում: Մենք եթե ուզենայինք օրենքի սահմաններից դուրս, նոյեմբերի 9-ին գլուխը ջարդած կլինեինք, կպրծնեինք: Մենք Նիկոլի դաստիարակությունը չունենք, որ ինչ-որ բան անենք օրենքի սահմաններից դուրս մեր ազգի հանդեպ»:

Մարկոսյանի խոսքով՝ եթե այնուամենայնիվ Փաշինյանը չհեռանա, ստիպելու են. «Ստիպելով կանենք, միևնույն է, պետք եղավ, էդ իրա Իմքայլական «սըվոլըչ» պատգամավորներին զաստավիտով ենք բերելու, կոխելու ենք մեքենան, բերելու ենք՝ գլուխները ջարդելով»,- ասել է նա:

Քաղաքականություն