
Հայկական բեռնատարները մնացել են Վլադիկավկազում.չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Իհարկե բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շատ ծանր է և անհրաժեշտ է, որ Փաշինյանը անհապաղ հրաժարական տա ու անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն մենք չպետք է մոռանանք նաև այլ կարևորագույն խնդիրների մասին: Այս մասին գրում է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
«Մասնավորապես` այսօր տեղեկացա, որ Վլադիկավկազ քաղաքում հայկական բեռնատարերի կուտակումներ կան և այնտեղ վիճակը նույնպես շատ ծանր է:
Փաստացի` մեր բեռնատարերի վարորդներին տեղեկացնում են, որ Լարսը փակ է և իրենք արդեն 20 օր է չեն կարողանում վերադառնալ Հայաստան:
ԱԳՆ-ի, իրավասու համապատասխան մարմինների ուշադրությանն եմ հրավիրում այս կարևոր և հրատապ հարցը և հորդորում շտապ լուծումներ գտնել, որպեսզի մեր բեռնատարները հնարավորինս շուտ ետ վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- գրել է նա: