ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստը դաժան ծեծի է ենթարկվել

Մոսկվայում «Չերտանովոյի» հետ խաղից հետո «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Մաքսիմ Շնապցևը դաժան ծեծի է ենթարկվել: Ենթադրաբար, հարձակման պատճառը եղել է խաղի ընթացքում սիմուլյացիան, հայտնում է Life.ru-ն: 

Հրապարակված կադրերում երևում է, որ երիտասարդին դիմավորել են մյուս թիմի խաղացողները և քարշ տվել «Սապսան Արենա» մարզադաշտի տարածքներից մեկը: Այնտեղ նրա վրա հարձակվել են և դաժան ծեծի ենթարկել: Ըստ լրատվականի՝ Մաքսիմին տեղափոխել են Սուրբ Վլադիմիրի հիվանդանոց: