Զովունիում կրակոցներից uպանվածը հայտնի դերասանուհու որդին է․ մանրամասներ
Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։
Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Ավելի վաղ՝ Shamshyan.com-ը հայտնել է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 23-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.23 դրամ է, վաճառք...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Բորսայական առևտրում արձանագրվել է ոսկու և արծաթի ֆյուչերսների գների աճ։ Այս մասին հայտնում է «APA-Economics»-ը՝ հղում ան...
Վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը մանրամասնում է
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան կատարած այցի ժամանակ նշել է, որ վրացիները հետաքրքրված են Հայաստանի գիշերային կյան...