Վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը մանրամասնում է
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան կատարած այցի ժամանակ նշել է, որ վրացիները հետաքրքրված են Հայաստանի գիշերային կյանքով և գալիս են ուրախ ժամանակ անցկացնելու։ Այդ մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը: Նա փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում՝ շատ արագ է զարգանում Երևան գալու ցանկությունը:
2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300,000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները: Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք:
Դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած գեղեցիկ արշավների արդյունքում՝ հունվարին ունեցել ենք 40,000-ով ավելի զբոսաշրջիկ, նրանց թիվը հասել է 170,000-ի: Մենք կարծում ենք, որ թվային գործիքները շատ լավ են աշխատում»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 23-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.23 դրամ է, վաճառք...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Բորսայական առևտրում արձանագրվել է ոսկու և արծաթի ֆյուչերսների գների աճ։ Այս մասին հայտնում է «APA-Economics»-ը՝ հղում ան...
Զովունիում կրակոցներից uպանվածը հայտնի դերասանուհու որդին է․ մանրամասներ
Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որ...