
Մինչև էս «գեներալ ախպոր» էնտեղ գնալը էս տղեքին մի լավ վախցրել են. Անդրանիկ Պողոսյան

Գյումրեցի հետախույզ-դիպուկահար, կրտսեր սերժանտ Անդրանիկ Պողոսյանը գրել է, թե ինչ է կատարվել Կապանի 126-րդ հենակետի զինծառայողների հետ նախքան երկրորդ տեսաուղերձի հրապարակում. «Ես շատ լավ գիտեմ թե ինչա կատարվել էդ մարտական դիրքում։ Մինչև էս «գեներալ ախպոր» էնտեղ գնալը էս տղեքին մի լավ վախցրել են, ասել են` հեսա մարդա գալու, մեր ուզած ձևով չխոսեցիք ձեր համար պիզդեցա լինելու, էս տղեքն էլ գիտակցելով, որ կարողա ուղղակի, շատ պատահական գերի հայտնվեն, որոշել են զադնի դնել։ Սրանք էլ էս հարիֆների ձեռը ռացիա են տվել, մի 2 բան են բերել պոստին ավելացրել ու բեմադրել են էս թատրոնը։ Ասածներիս համար լինկ ու հավաստի աղբյուր չպահանջեք, էդ ամեն ինչը գիտեմ, որովհետև նույն ճնշումների տակով ժամանակին ես եմ անցել, ուղղակի ես զադնի դնող չեմ։ Ես սմեռտնիկ եմ, որ ոտքս տրորում են մինչև վերջ գազ եմ տալիս....»: