ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակով հարվածներ էր հասցրել 58 ամյա տղամարդու դեմքին

Մարտի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը դեմքի և պարանոցի վնասվածքներով 58-ամյա մի տղամարդու բուժօգնության է տեղափոխել:
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ: Տուժողը Վեդիի բնակիչ էր: Նրան դանակահարել էին:
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Իրավապահների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով:
Էրեբունու քրեական հետախույզները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում ծագած վիճաբանության ժամանակ տուժողի դեմքին դանակով հարվածներ էր հասցրել Երևանի Աճեմյան փողոցի 60-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն