ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև վերջին շունչս պայքարելու եմ Նիկոլի, նիկոլիզմի դեմ Հայաստանում. Սաղաթելյան

Մինչև վերջին շունչս պայքարելու եմ Նիկոլի, նիկոլիզմի դեմ Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Որևէ քաղաքական գործով չփորձեք վախեցնել։ Այդ իրավապահները թող հենց հիմա գնան խելագարին ձերբակալեն հայրենիքը ծախելու, դավաճանելու, այսքան զոհեր տալու համար։ Նիկոլը սահմնադրությունից խոսելու իրավունք ունի՞։ Երկրի սահմանադրական կարգը Նիկոլը նախագահ Արմեն Սարգսյանի հետ տապալել է։ Մենք նաև պայքարում ենք այդ կարգը վերականգնելու համար»,-նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժումը » հստակ քայլերով և գործողություններով գնում է առաջ։

«Նիկոլն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։ Պետք չէ վհատվել, հանձնվել, ետ կանգնել։ Մենք գործ ունենք գժի հետ, իրեն հեշտ չի լինելու հեռացնելը։ Մենք ոչ մեկին չենք խոստացել, որ մեկ օրվա մեջ ավարտվելու ենք այս գործողությունը։ Այն հանգիստ գնում է առաջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։