Գրիպ Ա-ից հետո մարդիկ զանգվածաբար բախվում են տեսողության խնդիրների. Ռուսաստան
Ռուսաստանում գրանցվում են գրիպ Ա-ից հետո առաջացող լուրջ բարդություններ․ հիվանդությունից ապաքինված բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են տեսողության կտրուկ վատթարացումից։
Ըստ հիվանդների պատմությունների՝ հիվանդությունից 3–5 օր անց ի հայտ են գալիս տեսողական խանգարումներ՝ աչքերի առաջ «մառախուղ», պատկերների չհստակեցում, կրկնապատկեր։ Մասնագետները նշում են, որ նման բարդությունները կարող են զարգանալ ինչպես հիվանդության ընթացքում՝ մի քանի օրում, այնպես էլ ավելի ուշ՝ մեկից երեք շաբաթ անց։
Բժիշկների խոսքով՝ գրիպ Ա-ն կարող է ազդել ոչ միայն շնչառական համակարգի, այլև նյարդային համակարգի վրա, ինչի հետևանքով հնարավոր են տեսողական նյարդի ժամանակավոր կամ նույնիսկ ավելի լուրջ խանգարումներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս գրիպից հետո տեսողության ցանկացած փոփոխության դեպքում անհապաղ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։





























