Արքայական զարդերը թալանվել են․ ինչ են տարել Լուվրից 4 րոպեում. նոր մանրամասներ
Ֆրանսիայի Լուվր թանգարանից հոկտեմբերին գողացված թագավորական զարդերի գործով հետաքննությունը բացահայտել է նոր մանրամասներ։ BFMTV հեռուստաալիքը, հղում անելով գործի նյութերին, հայտնում է, որ հանցագործները զարդերից առանձնացրել և տարել են մի քանի հազար թանկարժեք քարեր։
Մասնավորապես, գողացված են եղել՝ 8482 ադամանդ, 35 զմրուխտ, 34 շափյուղա, 212 մարգարիտ։
Հետաքննության տվյալներով՝ հանցագործները գործել են չափազանց արագ՝ ընդամենը չորս րոպեի ընթացքում հասցնելով դուրս բերել արժեքավոր գանձերը։
Գողացված քարերի ընդհանուր արժեքը այս փուլում պաշտոնապես չի հրապարակվել, սակայն փորձագետները նշում են, որ խոսքը կարող է լինել զգալի ֆինանսական վնասի մասին՝ հաշվի առնելով ինչպես քարերի քանակը, այնպես էլ դրանց պատմամշակութային նշանակությունը։
Ֆրանսիական իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու գողերի ինքնությունը և վերադարձնելու մշակութային արժեքները։





























