Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան
Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:
«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդերլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասաց Մխերմերսը:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս հայտնեց, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունները: Նա հայտարարում է, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»:
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար. ինչ իրավիճակ է ՀՀ ատոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վար...
Հայաստանում ինչպես է իրականացվելու արդյունաբերական կանեփի մշակությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության իրականացման նպա...
Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձա...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...