Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր տղաները բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը ՀՕՊ-ի փոխարեն խաղալիք ՍՈւ-եր է գնել. Զոհրաբյան

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ…

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ պատերազմ եւ հասնել իր նպատակին, որովհետեւ մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն:

Զոհրաբյանը նաեւ հավելել է. «Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։

Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈւ-երն օգտագործելու հնարավորություն չունեինք․ չէինք հասցրել գնել հրթիռները. Փաշինյանը կրկնեց հայտարարությունը

Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորութ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250