Հասարակություն
Վաղը՝ 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ». Արման Սաղաթելյանի կոչը
«Քառյակ մեդիայի» համասեփականատեր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաև Բանակի բոլոր վետերաններին և նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին։
Ես չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ նշված զորամասում, սակայն սիրով արձագանքում եմ կոչին եւ նույնպես կլինեմ այնտեղ։ Երբևէ բանակում ծառայած եւ համազգեստ կրած մարդ չի կարող անտարբեր մնալ անհայրենիք սուտասան դասալիքների կողմից բանակի հանդեպ ոտնձգություններին։
Վաղը՝ 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ»»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3