Նոր պատժամիջոցներ են լինելու. պատգամավորները մեկնել են Ծաղկաձոր՝ նոր նախագիծ քննարկելու

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները որոշել են հանգստյան օրերն անցկացնել Ծաղկաձորում։ Նրանք քննարկելու են Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ «Նոր օրենսգիրք է լինելու, նոր պատժամիջոցներ, նոր ինստիտուտներ։ Նոր օրենսգիրքը նոր կոնցեպտներ է նախատեսում տուգանքների, ժամանակավոր կալանքի և ազատազրկման հետ կապված։ Վերանում են որոշ պատժամիջոցներ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից։ Բաղդասարյանը նշեց, որ քննարկման ծախսերը հոգալու է միջազգային կազմակերպություններից մեկը։

 

Քաղաքականություն

Պատահարներ