Հասարակություն
Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անվտանգության ստորաբաժանումները կանխել են Ահվազ-Մեշհեդ ուղղությամբ թռչող ինքնաթիռի առևանգումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Pars Today-ը, Iran Air ավիաընկերության Fokker 100 ուղևորատար ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ահվազի օդանավակայանից Մեշհեդի ուղղությամբ:
Թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը փորձել է գրավել ինքնաթիռը, սակայն չեզոքացվել է ԻՀՊԿ-ի ուժերի կողմից: Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում, հանցագործը ձերբակալվել է ։
Նախնական տեղեկությունների համաձայն ՝ հանցագործը մտադիր էր ինքնաթիռը վայրէջք կատարել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող երկրներից մեկի օդանավակայանում։
[6915a0d0593f27665bf2f78e2291dc88.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3