Վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ. Մարուքյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։
«Բանակցություններ վարել ենք, և ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ», - վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև մեր գործընկեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Միայն մեր դիրքորոշումով չեն կարող գործընթացներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Երբ ԲՀԿ դիրքորոշումը քննարկվի, կարծում եմ, նորից կլինեն բանակցություններ», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այն, որ պետք է ճանապարհներ գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կա հասկացվածություն։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
«Իմ քայլն» այսօր Վարդազարյանի նկատմամբ անում է այն, ինչի համար Փաշինյանը 2015-ին քննադատում էր ՀՀԿ-ին. ArmDaily
Արդեն երրորդ օրն է, ինչ Ազգային Ժողովում հարցեր են ուղղում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին ArmDaily.am-ի զրո...