Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել
Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ փետրվարի 20-ին անկախ Հայաստանի Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով՝ 300.1 հոդված՝ սահմանադրական կարգի տապալում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Այդ հոդվածը կա Իշխան Սաղաթելյանի վրա, կարծեմ իմ վրա էլ կա: Անկախ Հայաստանի ՔԿ-ն 2021-ի փետրվարի 20-ին մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ին արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչ, Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ: Ոչինչ Վազգեն Մանուկյանն ու ուրիշները սովոր են, վարժ են, կարող են 10 հատ ծանուցագիր ուղարկեք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...