Շվեդիայում դանակով զինված տղամարդը 8 մարդու է վիրավորել
Շվեդիայի հարավում գտնվող Վետլանդա քաղաքում երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց մի մասին հոսպիտալացրել են:
Ոստիկանությունը ձերբակալություն կատարելիս կրակ է բացել հարձակվողի նկատմամբ և վիրավորել նրան: Նա ողջ է, նրան նույնպես հոսպիտալացրել են: Սակայն նրան դեռ չեն հարցաքննել, չարագործի դրդապատճառներն անհայտ են:
Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և չի բացառում, որ կատարվածը կարող է ահաբեկչություն լինել:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ցուցակը
ԱՄՆ ֆիննախը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Պատ...
Ռուսական կործանիչն ԱՄՆ-ի ռմբակոծիչները ուղեկցել է Բալթիկ ծովի վրայով
Ռուսական Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վրայով ուղեկցել է երկու ամերիկյան B-1B ռազմական ռմբակոծիչների:Այս մասին հայտնում է...
Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում
Լիբանանի մայրաքաղաքում կրկին լարված իրավիճակ է. Բեյրութի կենտրոնական մի շարք փողոցներ փակվել են քաղաքացիների կողմից՝ ի ն...
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կուն...