Հրապարակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ցուցակը
ԱՄՆ ֆիննախը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատժամիջոցների տակ են հայտնվել ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՊԿԴԾ ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, պաշտպանության փոխնախարար Պավել Պոպովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և Կրեմլի ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարինը:
Մարտի 2-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Դաշնության խորհուրդը Արևմուտքի պատժամիջոցներն անվանել է «փաստերի նենգափոխում»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կուն...
Շվեդիայում դանակով զինված տղամարդը 8 մարդու է վիրավորել
Շվեդիայի հարավում գտնվող Վետլանդա քաղաքում երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով առնվազն 8...
Նիգերիայում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա. ԶԼՄ-ներ
Նիգերիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազայ...
Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում
Լիբանանի մայրաքաղաքում կրկին լարված իրավիճակ է. Բեյրութի կենտրոնական մի շարք փողոցներ փակվել են քաղաքացիների կողմից՝ ի ն...