«Իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չի գործածվե՞լ». Վարդան Ոսկանյան
«Իսկանդերի» շուրջ աղմուկում, երբ ի վերջո պարզվեց, որ այն եղել է լիովին մարտական վիճակում, մոռացվեց հիմնական հարցը՝ «իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չի գործածվե՞լ»։
Դրան զուգահեռ, աննկատ մնաց մեկ այլ կարևոր իրադարձություն․ հունվարի վերջին Բաքուն և Աշգաբադը նաև Անկարայի անտեսանելի ջանքերով հուշագրի ստորագրմամբ համաձայնության եկան Կասպից ծովի նավթի հանքավայրերից մեկի՝ վիճելի «Սարդարի» (Բաքվում այն կոչում էին «Քափազ») շուրջ, որն այսուհետ շահագործվելու է համատեղ և կրելու է «Դոստլուղ» («Բարեկամություն») անունը։
Հանքավայրը այն գայթաքարն էր, որտեղ այնքան խիստ էին բախվում Ադրբեջանի և Թուրքմենստանի շահերը, որ 2000-ականների սկզբին նույնիսկ փակվում էր վերջինիս՝ Բաքվի դեսպանատունը, իսկ երկկողմ մշտական վեճի պայմաններում մասնակիորեն վտանգվում էր նաև աշխարհաքաղաքական հստակ ուղղվածությունն ունեցող Անդրկասպիական գազամուղի միջազգային ծրագիրը։
Այս ամենի համատեքստում Երևանի տրամադրության տակ եղած մարտական «Իսկանդերը» ամենևին էլ սովորական ռազմական հրթիռ չէ։ Ամենածանր պայմաններում հենց դրա կիրառությամբ պետք էր փորձ կատարել փոխել իրավիճակը ոչ միայն մարտադաշտում, այլ նաև միջազգային «խաղադրույքներում»՝ փաստելով, որ Հայաստանն է այն վերահսկիչը, որի բարի կամքից է կախված լինելու նավթի և գազի անվտանգ տեղափոխումը Հարավային Կովկասի տարածաշրջանով։
Ուստի շատ կարևոր է ստանալ բանական պատասխան «իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չի գործածվե՞լ» հարցին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...