Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը. «Հրապարակ»
«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Նախօրեին Մարուքյանը Փաշինյանին առաջարկում էր հանգիստ թողնել իր հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնել ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին:
Միայն այդ դեպքում կստորագրեն հուշագիր, որ Փաշինյանի հրաժարականից հետո Մարուքյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Այս պայմանո՞վ է գնում հանդիպման, թե՞ հրաժարվել է իր պահանջներից։
«Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը, հանդիպման ժամանակ ինչ կլինի, ձեզ կտեղեկացնեմ: Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինքը գնում է այդ հանդիպման՝ ի՞նչ անելու, թող մի հատ ինքն էլ ասի՝ ինքը գնում է միայն իր պայմաննե՞րն ասի, թե՞ պատրաստ է նաեւ ընդդիմության պայմանները լսի ու ընդունի»,- ուղիղ պատասխանից խուսանավեց Մարուքյանը:
Թեեւ ԼՀԿ-ականները պնդում են, որ «զադնի չեն դնելու»՝ եթե Փաշինյանը հետ չկանչի ԳՇ պետին ազատելու հրամանը, հուշագիր չեն ստորագրի»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...
Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը. «Հրապարակ»
«Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը,...
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը. «Հրապարակ»
«Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպա...
Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակվության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «24 TV»-ի եթերում նշել է, որ ԳՇ աղմկահարույց հայտարարությու...