Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը մոտենում է իր սև առաքելության վերջին թիրախի՝ բանակի զավթմանը։ Մանուկյանը կոչ է անում վաղը՝ ժամը 16.00 գնալ Երևանի Բաղրամյան պողոտա և մասնակցել նախատեսված հանրահավաքին։ Գրառումը՝ ստորև․
«Նիկոլը գրավում է զզգային վերջին բաստիոնը, թույլ տա՞նք...
Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը։ Ազգային հաստատությունների վրա երեք տարիների գրոհից, Արցախը հանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայությունը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) հետո արդեն նրա թիրախում է բանակը։ Նիկոլը գնում է գլխատելու Հայոց բանակը։ Քիչ ժամանակ է նրան մնացել նպատակին հասնելու համար։ Արմեն Սարգսյանին ահաբեկելով, ձեռքերն ազատվել են։ Թեեւ այն կտրելու դեռ ժամանակ կա։
Արդեն շտապում են նիկոլականները հայտարարել, թե Օնիկ Գասպարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, ինչն այդպես չէ։ Բայց նիկոլականների այս հարձակումն ունի երկար պատմություն։ Ու ուշագրավ մի փաստ։ Դեռ մի քանի օր միայն իշխանության վրա լինելուց հետո, 2018-ի հունիսին, նրանք աննկատ խորհրդարանի վավերացմանն են ներկայացրել օրենդրական մի փոքրիկ փոփոխություն, որով իշխանությունն արդեն առանց արգելքի ցանկացած պահի կարողանում էր փոխել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին։ Դեռ նոր միայն կառավարական աշխատասենյակներ մտած երիտասարդներն առաջին քայլերից մեկը հենց Բանակի հրամանատարի փոփոխության հարցում ձեռքերի ազատությունն են ցանկացել ստանալ։ Հետո ասում ենք՝ անփորձ։ Լավ էլ փորձված են եղել, ուղղակի օտարի համար են փորձված եղել։
Հիմա հարց՝ շատերն են ասում, գրում՝ Օնիկ Գասպարյանն ու գեներալիտետը պետք է ձերբակալի նիկոլին։ Հազար անգամ ոչ։ Մեր՝ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, ժողովրդի, ազգի պարտականությունները ՀՀ Զինված ուժերի վրա չբարդենք ու նրանից չակնկալենք։ Անօգնականության համար չպետք է այլոց մեղադրել։ Հայոց բանակն իր գործն է անում։ Մնացյալը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինս։ Կարո՞ղ ենք թույլ չտալ այս իշխանությունն իր դավադիր նպատակին հասնի, կարո՞ղ ենք հեռացնել նիկոլին։ Պետք է անենք։ Հայոց բանակն էլ իր գործն ու առաքելությունն ունի։ Երկուսս էլ ծառայում ենք նույն նպատակին՝ հանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների։ Վաղը մեր ազգային բասիոնը պաշտպանելու վճռական օր է։ Ես գնում եմ պաշտպանելու։ 16։00-ին, Բաղրամյան պողոտա։ Ընկերներիս հրավիրում եմ կանգնել կողքս։
ՀԳ լուսանկարում նիկոլը խայտառակեց մեզ, երկիրը, մեր Զինված ուժերը, երբ նշան բռնել ու լիցքավորել չգիտեր....»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի զրույցը, շուտով հրապարակելու է. Մ. Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։Եվ հիմա՝ տապալ...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...
Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը. «Հրապարակ»
«Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը,...
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը. «Հրապարակ»
«Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպա...