Մի խումբ համայնքապետեր դիմել են ՍԴ. Վիճարկում են Փաշինյանի որոշումը. «Հրապարակ»
«Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով փետրվարի 26-ին Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, նախինում բենզալցակայանի աշխատակից է եղել՝ «զապռավչիկ»։
Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Հաղարծին գյուղից է, շինանյութի խանութ ունի, բայց նրա՝ քաղաքապետ նշանակվելու հիմնական արժանիքն այն է, որ նա Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմն է։ Հարազատ գյուղում առանձնապես սիրով ու հարգանքով չեն լցված նրա հանդեպ, ասացին՝ մտեք գյուղ, հարցրեք, բազմաթիվ ուշագրավ, նրան ոչ դրական բնութագրող պատմություններ կպատմեն ձեզ։
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն էլ մեզ ասաց, որ ինքն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու իրեն ԺՊ չնշանակելու որոշումը։ Ըստ նրա, դա սահմանադրական կարգի խախտում է։ Մենք տեղեկացանք, որ Սանթրոսյանի հետ միասին եւս յոթ համայնքապետ է այս հարցով դիմել ՍԴ՝ մեկ միասնական դիմումով»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի զրույցը, շուտով հրապարակելու է. Մ. Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։Եվ հիմա՝ տապալ...
Փաշինյանը հայտարարեց՝ ԳՇ պետը կատարել է Սարգսյանի հրամանը. ապացույց ենք պահանջում
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը. «Հրապարակ»
«Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպա...