«Իրենք չլինեն Գլխավոր շտաբում, մեկ ուրիշը կլինի». իմքայլական պատգամավոր
Եթե իրենք չլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբում, կլինի մեկ ուրիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է, իսկ մնացած մեկնաբանությունները ես կտամ վաղը»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի հավաստմամբ՝ էական չէ, թե ով կլինի այդ կառույցում:
«Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է ներսում լինի, գեներալներով կամ անձերով չի պայմանավորված այդ կառույցը»,- մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանը հավելեց, որ բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է և միշտ էլ եղել է:
«Ես կառավարության կողքին եմ: Այո, բանակն էլ Փաշինյանի կողքին է և այդ 40 հոգին բանակ չի, դա կորպուսի հրամանատարներն են»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ այսօր Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ՝Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...