Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Խոսել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր համախոհներին ավտոբուսներով տեղափոխել է Ա կետից Բ կետ, անլուրջ է։ Այսօր ԱԺ–ում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով մարտի 1-ի հանրավահաքից հետո նկարահանված տեսանյութերը, որտեղ երևում էր, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներին տուրիստական ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով վերադարձնում իրենց մարզային բնակավայրեր։
«Երբ որ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ վարչապետ», երբ որ միասնական լույս են վառում, խոսել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր համախոհներին ավտոբուսներով տեղափոխել է Ա կետից Բ կետ, անլուրջ է»,– ասաց ԱԺ փոխնախագահը։
Այդուհանդերձ, Սիմոնյանը չհերքեց` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերել ու հետ են տարել, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ։
«Այո, կազմակերպվել է ինչ-որ անձանց տեղափոխում։ Բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառություն, կարելի կլինի միայն այն պարագայում, երբ ՊՆ–ի ոստիկանության կամ ԱԺ–ի ավտոբուսն ուղարկենք ՔՊ–ի համակիր բերելու»,– ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև արձանագրեց, որ ՔՊ–ն բոլոր հարցումներով Հայաստանում շատ ավելի մեծ թվով համակիրներ ունի, քան ընդդիմադիր ուժերը։
Գործընթացի կազմակերպիչները թույլ չէին տվել ավտոբուսներում նստած քաղաքացիներին պատասխանել լրագրողների հարցերին։
Լրագրողի հարցի՞ն, թե որտեղից են նրանք եկել Երևան, արդյո՞ք Մարտունիից, ավտոբուսում նստած տղամարդն արձագանքեց. «Թողեք էթանք, հո դու զզվանք չեք»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...