ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սյունիքի մարզպետի ջոկատի տղանե՞րն են գողացել Քաշաթաղի բնակչի անասունները. Հրապարակ
Քաշաթաղի շրջանի գյուղ Ծաղկաբերդի բնակչուհի Մարգարիտա Ալեքսանյանի անասունները 2020 թ. հոկտեբերի 19-ին՝ պատերազմի թեժ օրերին, ինչ-որ անձինք գողացել են, ու մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել գողերին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն ու երեխաները գյուղից դուրս էին գալիս և անասուններն էին քշում, որ գյուղից դուրս հանեն: Հանել հասցրել են Խնձորեսկի դաշտավայրը, և լսվել են կրակոցներ: «Ասացի՝ երեխեք եկեք ձեզ տանեմ տուն, հետո գամ կովերի հետևից: Երեխեքին թողեցի Գորիսում ու վերադարձա, որ անասուներս քշեմ բերեմ Գորիս, հետ եկա և տեսա՝ անասուներս չկան։ Երկու օր հետո եզդիներին ծախելուց բռնում եմ, բայց մենակ չորս անասուն, որից երկուսը իմն էր, իսկ էն երկուսը հարևանինս, մնացածը մինչև հիմա չկա»,- Hraparak.am-ին պատմեց տիկին Մարգարիտան: Նա ունեցել է 28 գլուխ անասուն, որից երկուսն է ընդամենը հայտնաբերել, 26-ը, ըստ նրա, գողացել վաճառել են:
Մարգարիտա Ալեքսանյանը նաև կասկածներ ունի՝ ովքեր են գողացել իր անասունները: «Ասեմ, որ իմ անասունները գողացել են Սյունիքի նորանշանակ մարզպետի ջոկատի տղաները և վաճառել են մարզպետի քրոջ որդուն, նա էլ վաճառել ա եզդիների վրա: Սա խմբակային գողություն է»,- ասաց նա:
Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ է, ի՞նչ են ասում, տիկին Մարգարիտան ասաց.
«Դիմել եմ, ասել են՝ հիմա պատերազմ ա, չենք կարող գործ հարուցել, ու քանի որ դուք Քաշաթաղից եք, պետք ա էնտեղ դիմեք ոստիկանություն։ Էն ժամանակ պատերազմ էր, դրա համար չեմ դիմել, հետո ես մոտեցա Սյունիքի մարզպետին, որպեսզի էդ հարցը իրա միջոցով լուծեինք, բայց ապարդյուն»»,- գրում է կայքը:
[c3f130f789c1636d1e10d9097bd4ce02.jpg]
[e96aa3117787076371623c6e4a81aa94.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սումգայիթի ոճրագործությամբ սկիզբ դրվեցին Գանձակում, Բաքվում, Մարաղայում, ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագություններին. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում,...
Դիլիջանում գործող «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 մարդ, այդ թվում՝ աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan. com
Փետրվարի ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բուժկենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավոր...
Ավտովթար Զովունիում. բախվել են Toyota-ն ու ВАЗ 2101-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բա...
Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ՝ թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար. Արփինե Հովհաննիսյան
Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շա...