Դիլիջանում գործող «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 մարդ, այդ թվում՝ աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan. com
Փետրվարի ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բուժկենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առրտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Սումգայիթի ոճրագործությամբ սկիզբ դրվեցին Գանձակում, Բաքվում, Մարաղայում, ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագություններին. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում,...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սյունիքի մարզպետի ջոկատի տղանե՞րն են գողացել Քաշաթաղի բնակչի անասունները. Հրապարակ
Քաշաթաղի շրջանի գյուղ Ծաղկաբերդի բնակչուհի Մարգարիտա Ալեքսանյանի անասունները 2020 թ. հոկտեբերի 19-ին՝ պատերազմի թեժ օրեր...
Ավտովթար Զովունիում. բախվել են Toyota-ն ու ВАЗ 2101-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բա...
Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ՝ թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար. Արփինե Հովհաննիսյան
Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շա...