Պատահարներ

Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ՝ թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար. Արփինե Հովհաննիսյան

Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ՝ թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար. Արփինե Հովհաննիսյան
Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շահարկել մարտի 1-ը, իր կազմակերպած մարտի մեկը, կշահարկի հոկտեմբերի 27-ի զոհերի…

Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շահարկել մարտի 1-ը, իր կազմակերպած մարտի մեկը, կշահարկի հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը, զոհերից մեկի անսկզբունքային եղբոր միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
 

«Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը` որպես ՀՕՊ
 

Մինչ դուք բոլորդ փորձում եք վերլուծել դավաճան ստահակին որպես մարդ, ուզում եք հասկանալ` ինչպես կարող է կիսագրագետ անբարոյական բիոզանգվածը սեփական ժողովրդին տանել բախման, այդ ընթացքում սա նախապատրաստում է նոր սադրանք: Քանզի նա հայ չէ: Նա մարդ չէ: Ադրբեջանաթուրքական տանդեմը շատ լավ բայրաքթար է գտել հայ ժողովրդի դեմ: Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շահարկել մարտի 1-ը, իր կազմակերպած մարտի մեկը, կշահարկի հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը, զոհերից մեկի անսկզբունքային եղբոր միջոցով: Սա Չմարդ է, որ գարշելի բաներ անելու է անգամ այն աշխարհից: Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ (հակաօդային պաշտպանության համակարգը) թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար:
 

Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ: Նա մարդու մահը չի հարգում, եթե դա իրենը չէ: Նա միշտ ամեն ինչի հասել է ուրիշ մարդկանց միջոցով ու ուրիշներին զոհելով: Իրեն սատարող օլիգարխները ու որոշ իրավապահներ իրենից ավելի վատն են ու իրենց ժամանակը գալու է:
 

Վաղը դրա կողքը կանգնողները Աստծուց են ստանալու իրենց պատիժը` մարդասպանի արյան խրախճանքին մասնակցելու համար: Պատճառը զրո կապ ունի»,- գրել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Սումգայիթի ոճրագործությամբ սկիզբ դրվեցին Գանձակում, Բաքվում, Մարաղայում, ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագություններին. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում,...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250