«Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատուին». Սարհատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մանիպուլացիա թիվ 10.
Եթե Նիկոլը հիմա գնա նախկինները վերադառնալու են…
Այս ծեծված թեման արդեն նույնիսկ զզվանք է կարող առաջացնել։ Նախկիններն ովքե՞ր են։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դառնա՞լու են վարչապետ։ Թե՞ ՀՀԿ-ն որը գրեթե Լուսավոր Հայաստանի չափ ձայն է հավաքել ձեր կարծիքով չպետք է լիներ քաղաքական իրադարձություններն մասնակից։ Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատուի հանդիպումը գործարարներնի հետ Արցախի 75%-ը հանձնելու հաջորդ օրերին ու պարզ կլինի, որ այդտեղ էլ արգումենտ չկա։
Իսկ երբ Գյումրիի վերականգնումը կերած ու մարտի 1-ի “փաստահավաքած ու բացահայտած” Անդրանիկ Քոչարյանը, կամ 96-ի ընտրություններ կեղծած ու հոկտեմբերի 27-ը բացահայտած, բայց թաքուն պահած Գագիկ Ջահանգիրյանը, էլ չեմ ասում ՊՆ նորաթուխ նախարարի, նախկին ու ներկա բազմաթիվ նախկին պաշտոնյաների մասին, դառնում են քաղաքական դերակատարներ, այդ ժամանակ չե՞ք հիշում նախկիններին։
Իրականում դա փափուկ տեղը նստած, պատասխանատվություն չվերցնելու (հատկապես եթե 2018-ին մասնակցել եք փոփոխություններին) հերթական հիմնավորումն է։ Իսկ այդ ընթացքում երկիրն ու մեր բոլորի ապագան ուղղակի մաշվում են կամաց-կամաց»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հ...