Նագահանն առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը՝ Հայաստանը մահացած է. Վազգեն Մանուկյան
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ևս գիշերելու են այնտեղ։
Այս պահին էլ Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինքը համոզված է, որ Արմեն Սարգսյանն առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը, որ ասեց Հայաստանը մահացած է և էլ ոտքի չի կանգնի:
«Համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ, բայց այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի Նիկոլ Փաշինյանի հարմանագրին, որով ազատվում է Օնիկ Գասպարյանը: Ընդվզումը նշանակում է չենթարկվել անօրինական հրամանին»,-ասաց նա և նշեց, որ թեև Արմեն Սարգսյանը ոչ մեկին ոչ մի բան չի խոստացել, բայց ինքը ներկայացնում է իր կանխատեսումը:
«Ռազմական հեղաշրջում Հայաստանում գոյություն չունի, ռազմական հեղաշրջումը այն ժամանակ է, երբ բանակը մտնում է քաղաք, վերցնում է իշխանությունը իրեն կամ տալիս ուրիշին, բանակը որևէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը»,-ասաց նա:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի և կոչ արեց ոստիկանությանը և ԱԱԾ-ին սատարել բանակին. «Ո՞վ կհամարձակվի զինվորականներին հիմա հետապնդել, Հայաստանում նման ուժ գոյություն չունի»:
Նա կարևորեց, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, սակայն նկատեց՝ պլան Ա-ն աշխատում է, Նիկոլ Փաշինյանը իր հենարանները կորցնում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ իրականացրեցին
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ևս գիշերելու են այնտեղ։ Բաղր...
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
«Ուղարկեցինք 4 ֆուռ ապրանք, յուրաքանչյուրը 20-21 տոննա, որը բանակ չի հասել. ապրանքը եղել Հայկ Սարգսյանի անունով». Բադալ Պալյան
«Մոտ 3700 մարդ հավաքվեց մեր խմբում ու սեպտեմբերի 27-ից շարունակում ենք աջակցել մեր հայրենակիցներին, Արցախի տարհանված շու...