ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, Facebook-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում» , - գրել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հ...